AIPA-ի 44-րդ Գլխավոր ասամբլեայում քննարկվել են Վրաստանի և Արևելյան Ասիայի երկրների միջև ապագա համագործակցության հարցեր
AIPA-ի 44-րդ Գլխավոր ասամբլեայում քննարկվել են Վրաստանի և Արևելյան Ասիայի երկրների միջև ապագա համագործակցության հարցեր

Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունը շարունակում է իր հանդիպումները Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի խորհրդարանական վեհաժողովի 44-րդ գլխավոր ասամբլեայում։

Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ երկխոսության ձևաչափով ընդլայնված կազմով հանդիպում է տեղի ունեցել AIPA անդամ խորհրդարանների ներկայացուցիչների հետ (Բրունեյ, Կամբոջա, Ինդոնեզիա, Մալայզիա, Լաոս, Սինգապուր, Վիետնամ, Ֆիլիպիններ, Թաիլանդ), որտեղ քննարկվել են խնդիրներն ու առաջնահերթությունները։ Քննարկվել են Վրաստանի և Հարավարևելյան Ասիայի երկրների միջև ապագա համագործակցության ուղղությունները, ինչպես նաև միջազգային կազմակերպություններում փոխգործակցության ամրապնդման հարցեր։

Վրացական պատվիրակության ղեկավար Նիկոլոզ Սամխարաձեն հանդիպման մասնակիցներին մանրամասն տեղեկատվություն է տրամադրել Վրաստանում և Սևծովյան տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների, երկրի տնտեսական, էներգետիկ և տարանցիկ ներուժի մասին։

Այցի շրջանակներում վրացական պատվիրակությունը երկկողմ հանդիպում է ունեցել նաև AIPA-ի գլխավոր քարտուղար Սիտի Ռահմանի հետ։ Նիկոլոզ Սամխարաձեն շնորհակալություն է հայտնել գլխավոր քարտուղարին Վրաստանին դիտորդի կարգավիճակ շնորհելու հարցում ցուցաբերած աջակցության համար։ Հանդիպմանը խոսվել է Վրաստանի և AIPA-ի միջև ապագա համագործակցության մասին։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը։