ԱԻ կառավարման ծառայությունը քաղաքացիներին զգուշացնում է Սև ծովի ափին փոթորիկի մասին
Ներքին գործերի նախարարության Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը Սև ծովի ամբողջ ափային գոտում սպասվող փոթորիկի մասին զգուշացնում է բնակչությանը և կոչ անում չմտնել ծովը:
Ինչպես հայտարարում են Վրաստանում, Սև ծովի ողջ ափային գոտում գրանցվում է 4 բալ ուժգնությամբ փոթորիկ և սպասվում է փոթորկի առավել ուժգնացում:
«Կտրականապես արգելվում է փոքրահասակ երեխաներին առանց ուշադրության թողնել ափին:
Ափային գոտում բարձրացված են կարմիր դրոշներ, որը խոսում է ծով մտնելու ժամանակավոր արգելքի մասին:
Ինչպես նաև, մոբիլիզացված են փրկարարների հավելյալ խմբեր»,- հայտարարում են Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունում: