Ահմադինեժադի փաստաբանը հերքել է նախկին նախագահի ձերբակալման տեղեկությունը
Ահմադինեժադի փաստաբանը հերքել է նախկին նախագահի ձերբակալման տեղեկությունը

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեջադի փաստաբան Ադել Հեյդարին հայտարարել է, որ իր պաշտպանյալի ձերբակալության մասին տեղեկությունը չի համպատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում է Erm News պարբերականը։ Պետության նախկին ղեկավարի ձերբակալության մասին տեղեկության պաշտոնական հաստատում կամ հերքում Թեհրանից դեռևս չի ստացվել։

Այսօր ավելի վաղ Al-Quds Al-Arabi պարբերականը հայտնել էր, որ Իրանի իշխանությունները ձերբակալել են Մահմուդ Ահմադիժենադին այն բանի համար, որ նա աջակցել և հրահրել է դեկտեմբերի վերջին սկսված բողոքի փողոցային ակցիաները։

Հիշեցնենք, որ Իրանում դեկտեմբերի 28-ին հակակառավարական ցույցեր էին սկսվել ընդդեմ սննդամթերքի գնի բաձրացման։ Ցույցերի ընթացքում զոհվել է 20 մարդ։ Եվս հարյուրավոր մարդիկ ձերբակալվել են։