ԱՀԿ. Covid-19 համաճարակը, հավանաբար, կավարտվի 2022 թվականին
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում ասում են, որ Covid-19 համաճարակը, հավանաբար, կավարտվի 2022 թվականին: Հայտարարությունն արել է կազմակերպության եվրոպական բյուրոյի ղեկավար Հանս Կլուգեն:
«Մենք հետևում ենք թողել վատթարագույն սցենարը, քանի որ այժմ կորոնավիրուսի մասին ավելի շատ բան գիտենք, քան 2020-ին, երբ այն սկսեց տարածվել», – ասաց Կլուգը:
Նրա խոսքով, վիրուսը լիովին չի վերանա և կշարունակվի շրջանառվել, բայց սահմանափակումներ այլևս անհրաժեշտ չեն լինի: Սակայն, ըստ նրա, սա հավանական սցենար է:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցչի խոսքով, վիրուսի նոր շտամի հայտնվելը նորմալ երեւույթ է, և անհրաժեշտության դեպքում հնարավոր կլինի փոփոխել պատվաստանյութերը:
Վերջին տվյալների համաձայն, աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 112 միլիոնը: