Ահաբեկչության համար դատապարտված Մերաբ Ղոլբաիային տեղափոխել են բարձր ռիսկի պատժակատարողական հիմնարկ
Ահաբեկչության համար դատապարտված Մերաբ Ղոլբաիան (մականունը Կոճոիա), պատժակատարողության նախարարության որոշմամբ Գլդանիի բանտից տեղափոխվել է Բաթումիում գտնվող բարձր ռիսկի պատժակատարողական հիմնարկ:
Ղոլբաիայի փաստաբան Գելա Նիկոլաիշվիլին առաջին ալիքի հետ զրույցում նշել է, որ իր պաշտպանության տակ գտնվողը չի առանձնանում վատ վարքով և իր համար անհասկանալի է նախարարության այս որոշումը:
«Չեմ գտնում, որ Ղոլբաիային տեղափոխել են նոր հետաքննություն սկսելու պատճառով, հակառակը նա այստեղ ավելի էր պետք, նրան հեշտությամբ կարելի է հարցաքննել: Իմ համար անհասկանալի է թե ինչու են նրան տեղափոխել բարձր ռիսկի պատժակատարողական հիմնարկ»,-ասել է փաստաբանը:
Իսկ ինչ վերաբերում է 2010 թվականին տեղի ունեցած այսպես կոչված ահաբեկչությունների շարքի հետաքննությանը, ապա Գելա Նիկոլաիշվիլիի լրատվությամբ հետաքննությունը դեռևս ավարտված չէ և այս փուլում ընթանում է վկաների հարցաքննությունը: Արդեն հարցաքննվել են այս գործով դատապարտվածքներ՝ Ղոլբաիան և Արքանիան: Նշենք, որ Ղոլբաիան հանդիսանում է նաև հիմնական վկա՝ կտտանքների գործով Գեգա Մկուրնալիձեի և Մեգիս Քարդավայի դեմ հարուցված գործերում:
Հիշեցնենք, 2010 թվականին Վրաստանի տարածքում իրականացվել է մի քանի ահաբեկչական հարձակում, այդ թվում Թբիլիսիում «Լեյբորիստական» կուսակցության գրասենյակի մոտ:
Պատահարից անմիջապես հետո ՆԳՆ-ը այս պայթյունները որակավորեց որպես ահաբեկչություն և ձերբակալեց Մերաբ Ղոլբաիային և Գոգիտա Արքանիային:
2011 թվականին Մերաբ Ղոլբաիայի ցուցմունքի հիման վրա մեղադրանք է ներկայացվել ևս 13 մարդու:
Հեղինակ -
Edgar Barsegyan