Ագրոապահովագրության ծրագրին ներգրավված բոլոր շահառուներին կփոխհատուցեն կարկուտի հետևանքով հասցված վնասը
Ախմետայի և Թելավիի շրջաններում կարկուտի հետևանքով հասցված վնասը ամբողջությամբ կփոխհատուցեն Ագրոապահովագրության ծրագրին ներգրավված բոլոր շահառուներին,- այս մասին հայտնել են Առաջին ալիքին՝ Բնապահպանության և գյուղատնտեսության նախարարության նախագերի կառավարման գործակալությունից:
Գործակալության տեղեկությամբ, այս պահին, շահառուների հողամասերում հաշվվում է վնասի չափը, որից հետո վնասը կփոխհատուցվի սահմանված ձևով:
Նրանց խոսքով, Թելավիի և Ախմետայի շրջաններում աղետից հետո ապահովագրական տարբեր ընկերություններ, երկու օրվա ընթացքում գրանցվել է շուրջ 800 հաղորդագրություն: