Ագրոապահովագրության պետական ծրագրի շահառուների համար շարունակվում է կարկուտից հասցված վնասի փոխհատուցումը
Գյուղի զարգացման գործակալության նախագծերի գործառնական վարչության պետ, Նատալյա Խարատիշվիլին, Կախեթիի տարածաշրջանում պետական լիազոր, Իրակլի Շիոշվիլին և «Ալդագի» ապահովագրական ընկերության ագրոապահովագրության ծրագրի ղեկավար, Իվանե Բուջիաշվիլին այցելել են Թելավիի մունիցիպալիտետի Նափարեուլի գյուղ, որտեղ հանդիպել են կարկուտից տուժած ֆերմեր՝ Դիմիտրի Բարաբանիին և դիտել վնասված այգիները:
Գյուղի զարգացման գործակալության տվյալներով, Դեմիտրի Բարաբանի այգիները, Թելավիի մունիցիպալիտետի Նափարեուլի գյուղում վնասվել են օգոստոսի 26-ին ուժեղ կարկուտի հետևանքով, որի արդյունքում ոչնչացվել է խաղողի բերքի 75%-ը: Ֆերմերը կստանա 42 հազար լարի փոխհատուցում: Նա պետությունից 50% համաֆինանսավորում է ստացել ապահովագրական պոլիս գնելու համար: Հինգ հեկտար ապահովագրության համար նրա վճարած գումարը կազմում է 3 187 լարի, պետական սուբսիդիայի չափը կազմում է 3 187 լարի (50%):
«Տարեցտարի ավելանում է ագրոապահովագրության պետական ծրագրում ներգրավված շահառուների թիվը, հետևաբար աճում են նաև ապահովագրված տարածքները: Կարևոր է նշել, որ պետությունը համաֆինանսավորում է ապահովագրական պոլիսի արժեքի 70%-ը և խաղողի այգիների 50%-ը»,- ասել է Գյուղի զարգացման գործակալության նախագծերի գործառնական վարչության պետ Նատալյա Խարատիշվիլին:
Իրակլի Շիոշվիլիի հայտարարությամբ, աղետից տուժաղ ֆերմերին, որն օգտվում է ագրոապահովագրությունից, փոխհատուցվել է կորուստը, նա նույնպես կստանա մեկանգամյա օգնության գումար:
«Կախեթիում, կարկուտի պատճառով, «Ալդագի» ապահովագրական ընկերությունը ստացել է մոտ 1200 ծանուցում, բոլորը ստուգվել են և զուգահեռաբար վճարվում են փոխհատուցումները»,-ասում է Ալդագիի ագրոապահովագրության ծրագրի ղեկավար Իվանե Բուջիաշվիլին:
Ապահովագրական ընկերությունները հնարավորինս շուտ կավարտեն աղետի պատճառած վնասի հաշվարկը: