ԱԳՆ. Վրաստանը վճռականորեն աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, հուսով ենք, որ միջազգային հանրությունը խստորեն կգնահատի միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների հերթական կոպիտ խախտումը
Ռուսաստանի Դաշնության կողմից Ուկրաինայի տարածքները՝ Դոնեցկի և Լուգանսկի շրջանները որպես անկախ պետություններ ճանաչելը, միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների հերթական կոպիտ խախտումն է,- ասվում է Վրաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
Գերատեսչության տվյալներով՝ Վրաստանը վճռականորեն պաշտպանում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։
«Վրաստանը մտահոգությամբ է հետևում Ուկրաինայի շուրջ վերջին զարգացումներին, ինչը շատ լուրջ մարտահրավեր է եվրոպական և համաշխարհային անվտանգության համար։ Ռուսաստանի Դաշնության կողմից ուկրաինական Դոնեցկի և Լուգանսկի տարածքները որպես անկախ պետություններ ճանաչելը միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների ևս մեկ կոպիտ խախտում է, որը փաստացի կրկնում է 2008 թվականի ռուսական միջամտությունը Վրաստան, Ցխինվալիի շրջան: Վրաստանը վճռականորեն պաշտպանում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Մենք հուսով ենք, որ միջազգային հանրությունը խիստ գնահատական կտա և կպատասխանի միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների ևս մեկ կոպիտ խախտման և Արևելյան Եվրոպայում պետության սահմանները բռնի փոխելու անընդունելի փորձին»,- ասված է ԱԳՆ հայտարարության մեջ։
Ռուսաստանը ճանաչեց Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների «անկախությունը»։ Որոշման մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով Անվտանգության խորհրդի նիստում։