ԱԳՆ. Ուկրաինայում Վրաստանի դիվանագիտական հաստատությունները շարունակում են աշխատել արտակարգ ռեժիմով՝ առավելագույն օգնություն ցուցաբերելով Վրաստանի քաղաքացիներին
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը տեղեկատվություն է տարածում ի ուշադրություն Վրաստանի քաղաքացիների։
Գերատեսչության ֆեյսբուքյան էջում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ Ուկրաինայում Վրաստանի դիվանագիտական հաստատությունները՝ Կիևում Վրաստանի դեսպանատունը և Օդեսայում գլխավոր հյուպատոսությունը, շարունակում են աշխատել արտակարգ ռեժիմով և, չնայած սահմանափակ հնարավորություններին, առավելագույն օգնություն են ցուցաբերում Ուկրաինայում Վրաստանի քաղաքացիներին:
«Թեժ գիծը գործում է 24 ժամ՝ ինչպես արտաքին գործերի նախարարությունում, այնպես էլ Ուկրաինայում Վրաստանի դիվանագիտական հաստատություններում, որտեղ քաղաքացիները ստանում են համապատասխան հանձնարարականներ՝ անվտանգության միջոցների վերաբերյալ։
Վրաստանի դեսպանություն, Կիև.
+380 (63) 376 77 68
+380 (44) 590 69 50
+380 (93) 544 01 17
+380 (63) 376 73 64
+380 (63) 511 73 25
Գլխավոր հյուպատոսություն, Օդեսա.
+ 380 (63) 176 75 55
+380 (93) 761 17 17
Արտաքին գործերի նախարարություն.
+995 (32) 2 94 50 50», – նշվում է տեղեկատվության մեջ։