ԱԳՆ - Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով հաստատվել է Վրաստանի եւս մեկ քաղաքացու մահը
Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով Վրաստանի եւս մեկ քաղաքացի է մահացել։ Այս մասին Վրաստանի Առաջին ալիքին տեղեկություն է տրամադրել արտաքին գործերի նախարարությունը։
Սեփական տեղեկություններով՝ Թուրքիայի Հանրապետությունում Վրաստանի դեսպանությունը հաստատել է Գազիանթեփ քաղաքում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով Վրաստանի քաղաքացի Ի.Պ.-ի մահվան մասին։
Առայժմ Թուրքիայում հայտնաբերվել են ուժեղ երկրաշարժի հետեւանքով զոհված Վրաստանի հինգ քաղաքացիների դիերը։
Թուրքիայում և Սիրիայում փետրվարի 6-ին ավերիչ երկրաշարժ է տեղի ունեցել։ Վերջին տվյալներով՝ երկրաշարժի հետեւանքով զոհվել է մոտ 24 հազար մարդ։