ԱԳՆ. Թուրքիայում մահացած Մարիամ Գոգիաշվիլիին վաղը կվերադարձնեն հայրենիք
Թուրքիայում մահացած Վրաստանի քաղաքացի Մարիամ Գոգիաշվիլիի դին վաղը՝ լուսադեմին, հետ կբերեն հայրենիք,- հայտնում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը։
«Վրաստանի արտաքին գործերի նախարարությունն իր ցավակցությունն է հայտնում մահացածի ընտանիքին այս մեծ ողբերգության առնչությամբ։ Խնդրի նկատմամբ հանրային բարձր հետաքրքրությունից ելնելով տեղեկացնում ենք, որ նշված խնդրի մասին տեղեկատվություն ստանալով՝ Թուրքիայում Վրաստանի դեսպանատունը և Ստամբուլում Վրաստանի գլխավոր հյուպատոսությունը, Վրաստանի վարչապետի հանձնարարությամբ, անմիջապես լծվել է խնդրի լուծմանը և ինտենսիվ կապ է ունեցել ինչպես կլինիկայի ղեկավարության, այնպես էլ Թուրքիայի Հանրապետության համապատասխան գերատեսչությունների հետ, ինչի մասին մահացածի ընտանիքի անդամներն ու հարազատները տեղեկացել են», – հայտնում են նախարարությունից։