ԱԳՆ ստրատկոմ. Սոցիալական ցանցերում միտումնավոր տարածվում է տեղեկատվություն, իբր Դավիթ Զալկալիանին հաստատեց Վրաստանի մասնակցությունը «3 + 3 ձևաչափին»
Սոցիալական ցանցերում միտումնավոր տարածվում է տեղեկատվություն, իբր Դավիթ Զալկալիանին հաստատեց Վրաստանի մասնակցությունը «3 + 3 ձևաչափին»,- այս մասին մասին տեղեկատվություն է տարածում ԱԳՆ ստրատկոմը:
«Ցավոք, ոմանք սխալ են մեկնաբանում Վրաստանի արտաքին գործերի նախարարի հարցազրույցը, որը հեռարձակվել է Հանրային հեռարձակողի եթերում 2021 թվականի հոկտեմբերի 7-ին: Տեղեկատվությունը միտումնավոր է տարածվում, իբր նախարարը հաստատեց Վրաստանի մասնակցությունը «3 + 3 ձեւաչափին»:
Ահա մի հատված նախարարի հարցազրույցից, որտեղ Դավիթ Զալկալիանին նշում է. Այն պայմաններում, երբ մենք ոչ մի գործընթաց չենք տեսնում ապաբռնազավթման ուղղությամբ, շատ դժվար է նստել այս ձեւաչափով եւ խոսել ինչ-որ ենթակառուցվածքային նախագծերի մասին:
Վրաստանը պետք է ներգրավվի տարածաշրջանում խոշոր աշխարհաքաղաքական և ընթացիկ նախագծերում, բայց ոչ պետական շահերի հաշվին, ոչ օկուպանտի հետ զիջումների գնալու հաշվին:
Կարմիր գիծը մեր երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունն է», – ասվում է ստարտկոմի հայտարարության մեջ: