ԱԳՆ. Ներկայիս տվյալներով՝ Իսրայելում տուժածների թվում Վրաստանի քաղաքացիներ չկան, թեև մենք շարունակում ենք կապ հաստատել քաղաքացիների և Իսրայելի համապատասխան ծառայությունների հետ
ԱԳՆ. Ներկայիս տվյալներով՝ Իսրայելում տուժածների թվում Վրաստանի քաղաքացիներ չկան, թեև մենք շարունակում ենք կապ հաստատել քաղաքացիների և Իսրայելի համապատասխան ծառայությունների հետ

Իսրայելում Վրաստանի դեսպանությունը Վրաստանի քաղաքացիների հետ կապի մեջ է,- նշված է Վրաստանի արտաքին գործերի նախարարության տարածած տեղեկատվության մեջ։

«Ըստ այս պահի տվյալների՝ տուժածների թվում Վրաստանի քաղաքացիներ չկան, թեև մենք շարունակում ենք կապ հաստատել Իսրայելի քաղաքացիների և համապատասխան ծառայությունների հետ»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Գազայի հատվածից այսօր՝ լուսադեմին, հրթիռներ են արձակվել Իսրայելի ուղղությամբ։ Հրթիռային հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 22 և վիրավորվել Իսրայելի ավելի քան 100 քաղաքացի։ ՀԱՄԱՍ-ը ստանձնել է հարձակման պատասխանատվությունը։

Իսրայելի պաշտպանության բանակը պատերազմական դրություն է հայտարարել Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ հրթիռակոծության պատճառով։