ԱԳՆ-ն հայտնում է, որ Մեծ Բրիտանիայի պետքարտուղարի հետ հեռախոսազրույցը հետաձգվել է Զալկալիանիի կորոնավիրուսով վարակվելու պատճառով և կկայանա նրա ապաքինումից հետո
Վրաստանի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության համաձայն՝ այս շաբաթ նախատեսված էր նախարարի հեռախոսազրույցը Միացյալ Թագավորության արտաքին գործերի պետքարտուղարի հետ, սակայն պայմանավորված այն հանգամանքով, որ Վրաստանի արտգործնախարարի մոտ կովիդ է հաստատվել, զանգը կկատարվի ապաքինվելուց հետո։
«Գիտեք, որ Վրաստանն ու Մեծ Բրիտանիան ունեն հատուկ գործընկերություն, ԵՄ-ից դուրս գալուց հետո Վրաստանն առաջին երկիրն էր, որի հետ Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության համաձայնագիր ստորագրեց։ Հեռախոսազրույցի ընթացքում, բնականաբար, կքննարկվեն տարածաշրջանային անվտանգության հարցերը»,- նշել են Վրաստանի ԱԳՆ-ում։