ԱԳՆ. Մենք խստորեն դատապարտում ենք Իսրայելի պետության վրա կատարված սարսափելի ահաբեկչությունը, մեր համերաշխությունն ենք հայտնում Իսրայելի կառավարությանն ու ժողովրդին
ԱԳՆ. Մենք խստորեն դատապարտում ենք Իսրայելի պետության վրա կատարված սարսափելի ահաբեկչությունը, մեր համերաշխությունն ենք հայտնում Իսրայելի կառավարությանն ու ժողովրդին

Մենք խստորեն դատապարտում ենք Իսրայելի պետության վրա կատարված սարսափելի ահաբեկչությունը, մեր համերաշխությունն ենք հայտնում Իսրայելի կառավարությանն ու ժողովրդին,- նշված է Վրաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

«Մենք խստորեն դատապարտում ենք Իսրայելի պետության դեմ կատարված նողկալի ահաբեկչությունը, որը մարդկային կյանքեր խլեց, և մեր համերաշխությունն ենք հայտնում Իսրայելի կառավարությանն ու ժողովրդին։ Մեր մտքերը այս սարսափելի հարձակման զոհերի ընտանիքների և մտերիմների հետ են: Բոլոր տուժածներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,- նշված է գերատեսչության հայտարարության մեջ, որը տարածվել է սոցցանցում։

Գազայի հատվածից այսօր՝ լուսադեմին, հրթիռներ են արձակվել Իսրայելի ուղղությամբ։ Հրթիռային հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 22 և վիրավորվել Իսրայելի ավելի քան 100 քաղաքացի։ ՀԱՄԱՍ-ը ստանձնել է հարձակման պատասխանատվությունը։ Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ իրականացված հրթիռակոծության պատճառով Իսրայելի պաշտպանության ուժերը պատերազմական դրություն են հայտարարել։