ԱԳՆ-ից հայտնում են, որ ակտիվորեն աշխատում են Ղազախստանից Վրաստանի քաղաքացիների վերադարձի ուղղությամբ
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը նշում է, որ ակտիվորեն աշխատում են Ղազախստանից մեր քաղաքացիների վերադարձի ուղղությամբ։
«Հաշվի առնելով Ղազախստանում ընթացող գործընթացները՝ Ղազախստանում Վրաստանի դեսպանությունը կրկին մշտական կապի մեջ է Վրաստանի բոլոր այն քաղաքացիների հետ, ում հետ կապ է ունեցել իրավիճակի բարդացման օրվանից և պարբերաբար ստուգում է նրանց վիճակը։ Ակտիվ աշխատանք է տարվում Վրաստանի քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու հնարավորության ուղղությամբ։
Ղազախստանում Վրաստանի դեսպանությունը շարունակում է աշխատել սովորական ռեժիմով, գործարկվել է թեժ գիծ, և Վրաստանի քաղաքացիները կարող են զանգահարել +7 (717) 224-32-58 հեռախոսահամարով։
Միևնույն ժամանակ, Ղազախստանում ինտերնետի և հեռախոսային կապի ընդհատման պատճառով, եթե քաղաքացիները չեն կարողանում միանալ թեժ գծին, կարող են հաղորդագրություններ ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեով», – ասել է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը։