ԱԳՆ-ի տվյալներով՝ Վրաստանի կառավարությունը Ուկրաինայից տարհանման գործընթացում օգնել է Վրաստանի մոտ 1500 քաղաքացու
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանի հյուպատոսական հիմնարկները Ուկրաինայից և նրա հարևան պետություններից, Վրաստանի կառավարության հանձնարարությամբ, ապահովել են Վրաստանի ավելի քան 200 քաղաքացիների վերադարձը հայրենիք,- հայտնում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը։
«Այդ թվում շարունակվում է քաղաքացիների կազմակերպված տեղափոխումը Լվովից Վարշավա։ Մինչև մարտի 12-ը ամեն օր իրականացվում են հատուկ ավտոբուսային երթուղիներ։ Առայժմ հատուկ երթուղիներով տեղափոխվել է ավելի քան 400 քաղաքացի։
Վրաստանի քաղաքացիները կազմակերպված լքում են Օդեսան: Նաեւ նրանց տեղաշարժն ապահովված է Մոլդովա-Ռումինիա, իսկ այնտեղից Վրաստան ուղղությամբ։
Հիշեցնենք, որ Ուկրաինայում ռազմական գործողությունների ֆոնին Վրաստանի կառավարության հանձնարարությամբ Ուկրաինայում և հարևան երկրներում Վրաստանի դիվանագիտական ներկայացուցչությունները իրականացնում են քաղաքացիների տեղափոխում Ուկրաինայից հարևան երկրներ, այնուհետև նրանց մեկնումը Վրաստան։ Այս պահին Ուկրաինայից տարբեր երկրների միջոցով Վրաստան է վերադարձել Վրաստանի շուրջ 1500 քաղաքացի։
Կառավարության հանձնարարությամբ Ուկրաինայում Վրաստանի դեսպանությունը, Օդեսայում գլխավոր հյուպատոսությունը և Լվովում հյուպատոսությունը շարունակում են արտակարգ ռեժիմով աշխատել և աջակցել Վրաստանի քաղաքացիներին։ Արտակարգ ռեժիմով են աշխատում նաև Վրաստանի դիվանագիտական ներկայացուցչությունները Ռումինիայում, Լեհաստանում, Մոլդովայում, Սլովակիայում և Հունգարիայում։ Նրանց հանձնարարվել է առաջին բուժօգնություն ցուցաբերել Վրաստանի քաղաքացիներին և ապահովել նրանց վերադարձը հայրենիք»,- ասվում է Վրաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։