ԱԳՆ. Չինաստանի քաղաքացիները և երկրում մշտապես բնակվող անձինք կկարողանան առանց վիզայի մուտք գործել Վրաստան և երկրի տարածքում մնալ 30 օր
ԱԳՆ. Չինաստանի քաղաքացիները և երկրում մշտապես բնակվող անձինք կկարողանան առանց վիզայի մուտք գործել Վրաստան և երկրի տարածքում մնալ 30 օր

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը տեղեկատվություն է հրապարակում Չինաստանի Հանրապետության քաղաքացիների համար արտոնյալ վիզային ռեժիմի կիրառման մասին։

Արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ նշվում է, որ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացիների և Չինաստանում մշտապես բնակվող անձանց համար արտոնյալ վիզային ռեժիմը գործում է 2023 թվականի սեպտեմբերի 11-ից։

«Նոր կանոնակարգի համաձայն՝ Չինաստանի քաղաքացիները և երկրում մշտապես բնակվող անձինք կկարողանան առանց վիզայի մուտք գործել Վրաստան և երկրի տարածքում մնալ 30 օր»,- ասվում է ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ։

Նշված փոփոխությունն արդեն ներառվել է կառավարության 225-րդ որոշման մեջ։ Կանոնակարգն ուժի մեջ է մտել 2023 թվականի սեպտեմբերի 11-ից։