ԱԳՆ. Ավտովթարի մասին տեղեկացվել է Լեհաստանում Վրաստանի դեսպանությունը, աշխատանքներ են տարվում պաշտոնական տեղեկատվության և լրացուցիչ մանրամասներ ստանալու ուղղությամբ
Ճանապարհատրանսպորտային պատահարի մասին տեղեկացվել է Լեհաստանի Հանրապետությունում Վրաստանի դեսպանությունը,- այս մասին Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են Վրաստանի արտաքին գործերի նախարարությունից։
Նրանց տեղեկություններով՝ այս փուլում աշխատանքներ են տարվում լեհական կողմի հետ։
«Այս փուլում մենք աշխատում ենք լեհական կողմի հետ՝ պաշտոնական տեղեկատվություն և լրացուցիչ մանրամասներ ձեռք բերելու համար»,- նշել են նախարարությունից։
Լեհաստանում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել: Լեհական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ավտովթարի ժամանակ մահացել է երեք, վիրավորվել՝ հինգը, մահացածները, հավանաբար, Վրաստանի քաղաքացիներ են։