ԱԳՆ. Ադրբեջանի տարածքում վրացական պատմական դամբարան հայտնաբերելու մասին տարածված տեղեկությունը չի հաստատվում
ԱԳՆ. Ադրբեջանի տարածքում վրացական պատմական դամբարան հայտնաբերելու մասին տարածված տեղեկությունը չի հաստատվում

Ադրբեջանի տարածքում վրացական պատմական դամբարան հայտնաբերելու մասին տարածված տեղեկությունը չի հաստատվում: Այդ մասին Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են Վրաստանի արտաքին գործերի նախարարությունում:

Գերատեսչության տվյալներով, ստուգվել են մի քանի աղբյուրներ:

«Ադրբեջանի տարածքում վրացական պատմական դամբարան հայտնաբերելու մասին տարածված տեղեկությունները չեն հաստատվում:

Ստուգվել են մի քանի աղբյուրներ, ներառյալ պատմական սփյուռքի ներկայացուցիչները` տեղի բնակչությունը, ինչպես նաև հաղորդակցություն է եղել ադրբեջանական կողմի հետ, աղբյուրներից ոչ մեկը չի հաստատել տեղեկատվությունը կամ այդ տեղեկատվության որևէ ապացույց », – ասացին ԱԳՆ-ից: