«Agile Spirit»-ը արդյունավետ գործիք է ՆԱՏՕ-ի հետ փոխգործունակությունը բարձրացնելու, հակառակորդներին հետ պահելու, հմտությունները զարգացնելու համար, որոնք զինծառայողներին անհրաժեշտ են բանակում համատեղ աշխատանքի համար. Քելլի Դեգնան
«Agile Spirit»-ը արդյունավետ գործիք է ՆԱՏՕ-ի հետ փոխգործունակությունը բարձրացնելու, հակառակորդներին հետ պահելու, հմտությունները զարգացնելու համար, որոնք զինծառայողներին անհրաժեշտ են բանակում համատեղ աշխատանքի համար. Քելլի Դեգնան

«Agile Spirit»-ը շատ արդյունավետ գործիք է ՆԱՏՕ-ի հետ փոխգործունակությունը բարձրացնելու, հակառակորդներին հետ պահելու համար՝ այս մասին հայտարարել է Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանը:

Ինչպես նշել է Քելլի Դեգնանը, «Agile Spirit 2021»-ի հաջողությամբ փակումն ընդհանուր արժեքների կարևոր օրինակ է, որը Վրաստանը կիսում է ՆԱՏՕ-ի դաշնակիցների և ընկերների հետ:

«Ինձ համար մեծ պատիվ է այսօր այստեղ գտնվել «Agile Spirit 2021» զորավարժության հաջողակ փակմանը: Սա այն ընդհանուր արժեքների կարևոր օրինակն է, որն ունի Վրաստանը ՆԱՏՕ -ի դաշնակիցների ու ընկերների հետ: Այսօր ՆԱՏՕ-ի 15 դաշնակիցների և գործընկեր երկրների զինծառայողները վրացի և ամերիկացի զինվորների կողքին էին: «Agile Spirit»-ը շատ արդյունավետ գործիք է ՆԱՏՕ -ի հետ փոխգործունակության ամրապնդման, հակառակորդներին զսպելու և հմտությունները կատարելագործելու ու զարգացնելու համար, որոնք անհրաժեշտ են մեր զինծառայողների համար՝ համատեղ աշխատանքում: Այն նաև ԱՄՆ-ի և Վրաստանի միջև ամուր գործընկերության օրինակն է, ինչպես նաև Վրաստանի, ՆԱՏՕ-ի և դրա անդամ երկրների միջև գործընկերության: Նման զորավարժությունները Վրաստանի համատեղելիության լավագույն դրսևորումն են ՆԱՏՕ-ի, դրա ուժեղ պաշտպանական ուժերի և ռուսական ագրեսիային զսպելու ունակության: Այնպես որ, մեզ համար մեծ պատիվ է այսօր այստեղ գտնվելը և նշելու «Agile Spirit 2021»-ի հաջող ավարտը», – հայտարարել է Դեգնանը: