Աղմուկի վրա սահմանափակումները գործի են դրվել նաև արտասահմանյան ավիափոխադրողների համար
Վրաստանում գործող արտասահմանյան ավիաընկերությունների համար, գործի են դրվել աղմուկի նոր սահմանափակումները: Նշված օրենքը արդեն գործում է վրացական ավիաընկերությունների համար:
Քաղաքացիական ավիացիայի գործակալության տվյալներով, օրենքի նպատակը՝ Վրաստանի օդանավակայաններում օդանավերի շահագործման ժամանակ առաջացած աղմուկի նվազագույնի հասցնելն ու համապատասխան պահանջների հաստատումն է:
Հրամանի ուժի մեջ մտնելով, որի նախագիծը հրապարակվել է այսօր, Վրաստանը ամբողջությամբ կներդնի Եվրամիության ընդհանուր ավիացիոն համաձայնագրով նախատեսված կարգավորումները:
«Եվրոպական կարգավորմամբ հաստատված աղմուկի պահանջները մասամբ ներդրված են քաղաքացիական ավիացիայի գործակալության կողմից: Կոնկրետ, 2013 թվականից, Վրաստանում արգելվում է քաղաքացիական օդանավերի պետական ռեեստրում այն քաղաքացիական օդանավերի գրանցումը, որոնց աղմուկի մակարդակը համապատասխանում է «միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» Չիկագոյի 1944 թվականի հռչակագրի 16-րդ հավելվածի, 2-րդ մասի 2-րդ գլխի պահանջներին: Հետևաբար, օտարերկրյա ավիափոխադրողների համար գործելու են հավասար պայմաններ կկիրառվեն», – նշել են գործակալությունում: