Աղմուկ և բախում Թբիլիսիի «Աֆրիկայի բնակավայրում», որտեղ ապամոնտաժում են ապօրինի կերպով կառուցված շինությունները
Թբիլիսիում, «Աֆրիկայի բնակավայրում», որտեղ մունիցիպալ տեսչությունն իրականացնում է ապօրինի կառուցված մի քանի շինության ապամոնտաժում, աղմուկ էր և բախում:
Ինպես հայտարարում են գլխավոր տեսչությունում, ապամոնտաժման պատճառը պետությանը պատկանող տարածքում առանց թույլտվության իրականացված շինարարություններն են:
Նրանց դիմադրել են տեղի բնակիչները, ովքեր ասում են, որ սեփականության օրինականացման վերաբերյալ դիմել են քաղաքապետարանին, սակայն տեսչությունը ապամոտաժումն սկսել է մինչև հարցի քննության ավարտը:
Բախման ժամանակ ոստիկանությունը ձերբակալել է 8 անձի: Ինչպես հայտարարում են ՆԳՆ-ում, 8 անձ ձերբակալվել է մանր խուլիգանության և ոստիկանության օրինական պահանջին չհնազանդվելու հոդվածներով: