Աղմաշենեբելի նրբանցքում, «Գուդվիլ»-ի հարակից կամրջով հունիսի 2-ից երկու շաբաթով երթեւեկությունը մասամբ սահմանափակվելու է
Թբիլիսիի քաղաքապետարանի տեղեկություններով՝ Աղմաշենեբելի նրբանցքում, «Գուդվիլի» հիպերմարկետին հարող կամրջի վնասված հատվածների վերականգնման աշխատանքները սկսվում են։
Ըստ նրանց՝ պլանային աշխատանքներով պայմանավորված՝ այս տարվա հունիսի 2-ից երկու շաբաթով նշված հատվածով ճանապարհի երթեւեկությունը մասամբ կսահմանափակվի։
Վերականգնողական աշխատանքները կիրականացվեն Թբիլիսիի քաղաքապետարանի ենթակառուցվածքների զարգացման քաղաքային ծառայության կողմից։
«Դիտարկման արդյունքում նշված կամրջի վրա հայտնաբերվել են վնասվածքներ։ Արդյունքում անհրաժեշտություն է առաջացել իրականացնել երթևեկելի մասի հիմքի վրա տեղական աշխատանքներ և վերականգնել ասֆալտապատումը»,- հայտնել են Թբիլիսիի քաղաքապետարանից։