Աղմաշենեբելի նրբանցքի Գուդվիլի հարակից կամրջով երկու շաբաթով մասամբ սահմանափակվելու է երթևեկությունը
《Երկու շաբաթով մասամբ սահմանափակվելու է երթևեկությունը Աղմաշենեբելի նրբանցքի Գուդվիլ-ի հարակից կամրջով»,- նշված է Թբիլիսիի քաղաքապետարանի հաղորդագրության մեջ։
Քաղաքապետարանից հայտնում են, որ կամրջի պլանային վերականգնման աշխատանքները շարունակվում են։
Աղմաշենեբելի խեյվանում՝ Գուդվիլ հիպերմարկետի հարակից տարածքում, իրականացվում են գործող կամրջի դեֆորմացիոն կարերի պլանային վերականգնողական աշխատանքները։
Նշված աշխատանքներով պայմանավորված՝ այս տարվա օգոստոսի 2-ից երկու շաբաթով կամրջի երթեւեկությունը մասամբ կսահմանափակվի։
«Թբիլիսիի քաղաքապետարանը հայցում է ձեր ներողամտությունը պատճառված անհանգստության համար»,- ասված է քաղաքապետարանի հաղորդագրությունում։