Աղջկան, ում ընտանիքի անդամները Խելվաչաուրիում զոհվել էին սողանքի հետևանքով, Աջարիայի կառավարությունը կփոխանցի բնակարան
Աղջկան, ում ընտանիքի անդամները Խելվաչաուրիում զոհվել էին սողանքի հետևանքով, Աջարիայի կառավարությունը կփոխանցի բնակարան:
Տեղեկությունը հաստատել է Աջարիայի կառավարության մամլո ծառայությունը:
Բացի այդ, աղջկա տատիկը սոցիալական ցանցում գրում է, որ Աջարիայի կառավարությունն անում է ամեն բան, որպեսզի օգնի աղջկան:
«Աջարիայի կառավարության նախագահից մեր ընիտանիքը և այս մեծ ողբերգությունից փրկված փոքր աղջնակը ուսումը նպաստման համար ստացել է համակարգիչ, ինչպես նաև ֆինանսական աջակցություն: Ամեն բան անում են, որպեսզի երեխային առավելագույնս օգնեն այս ծանր ժամանակաշրջանը հաղթելու գործում: Որքանով ինձ հայտնի է, կառավարության կողմից նախատեսվում է աջակցություն և որբացած փոքրիկին կփոխանցվի բնակարան: Այս ամենի համար խորին շնորհակալություն»,- գրում է երեխայի տատիկը:
Սողանքի հետևանքով Ջոճո գյուղում զոհվել է 5 մարդ: Երկու ուղևոր և նույն ընտանիքի երեք անդամ: Ընտանիքի միակ փրկված անդամը 6-րդ դասարանի երեխան է, ով դժբախտ պատահարի ամանակ գտնվում էր Շուախևիում՝ բարեկամի տանը: