Աղետի գոտում փրկարարական աշխատանքները շարունակվում են արդեն իններորդ օրն է [ֆոտոշարք]
Օնիի մունիցիպալիտետում՝ աղետի գոտում, փրկարարական աշխատանքները շարունակվում են արդեն իններորդ օրն է։ Աշխատանքներին ներգրավված են ոստիկանության ստորաբաժանումներ, արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության հրշեջներ և փրկարարներ, ինչպես նաև մի խումբ կինոլոգներ, սահմանապահ ոստիկանության ուղղաթիռներ, անօդաչու սարքեր և հատուկ տեխնիկա։
Աղետի գոտում աշխատում են նաև ՊՆ և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհների վարչության աշխատակիցները։
Աղետի գոտում զոհերի թիվը հասել է 22-ի: Առկա տվյալներով՝ որոնվում է 11 մարդ։