Ամբողջ գիշեր աղետի գոտում հատուկ լույսերով որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացվել։ Տեղեկությունը տարածում է ՆԳՆ-ն։
Հրշեջներն ու Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության փրկարարները արդեն հինգերորդ օրն է փրկարարական աշխատանքներ են իրականացնում Օնիի մունիցիպալիտետում։
Սահմանային ոստիկանության երկու ուղղաթիռներ առավոտյան վերսկսել են իրենց աշխատանքը։ Աշխատանքներում ներգրավված են ոստիկանության ստորաբաժանումները, Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության կինոլոգներ, ՊՆ և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների վարչության աշխատակիցներ։ Տեղում աշխատում են դրոններ և հատուկ տեխնիկա։
Փրկարարների կողմից մինչ այժմ հայտնաբերվել է 18 դի։