Աղետի գոտում որոնողափրկարարական աշխատանքները կշարունակվեն ողջ գիշեր [լուսանկար]
Արտակարգ իրավիճակների ծառայությունից հայտնում են, որ աղետի գոտում որոնողափրկարարական աշխատանքները կշարունակվեն ողջ գիշեր։
Ծառայության ղեկավար Թեմուր Մղեբրիշվիլիի խոսքով՝ տեղում աշխատում է երկու ուղղաթիռ։
«Որոնողափրկարարական աշխատանքները կշարունակվեն ողջ գիշեր։ Երկու ուղղաթիռ աշխատում է և կշարունակի աշխատել այնքան ժամանակ, քանի դեռ բոլոր քաղաքացիները դուրս չեն բերվել աղետի գոտուց»,- ասել է Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ղեկավար Թեմուր Մղեբրիշվիլին։
Ներքին գործերի նախարարության տեղեկատվության համաձայն՝ աղետի գոտուց արդեն տարհանվել է մոտ 70 մարդ։