Աղետի գոտում, Իսքենդերուն քաղաքում Վրաստանի քաղաքացու մահացած են գտել
Թուրքիայի Հանրապետությունում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով,Իսքենդերուն քաղաքում մահացած են գտել Վրաստանի ևս մեկ քաղաքացի՝ Մ.Շ.-ին: Տեղեկությունը տարածում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը։
Թուրքիայում Վրաստանի դեսպանատանը հասանելի տեղեկատվության համաձայն՝ դիակը տեղափոխվել է դիահերձարան։
Մինչ այժմ Թուրքիայում հայտնաբերվել են ուժեղ երկրաշարժի հետևանքով զոհված Վրաստանի չորս քաղաքացիների դիերը։
Վերջին տվյալներով՝ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 18 342-ի, տուժել է 74 242 մարդ։