Աղետի գոտի են ժամանել Թուրքիայում Վրաստանի դեսպանը և դեսպանատան աշխատակիցները
Վրաստանի արտաքին գործերի նախարարի որոշման համաձայն՝ աղետի գոտի է ժամանել Թուրքիայի Հանրապետությունում Վրաստանի դեսպան Գիորգի Ջանջղավան՝ դեսպանատան աշխատակիցների հետ միասին։
Ըստ ԱԳՆ-ի՝ վրացի դիվանագետները հանդիպումներ կունենան տեղական իշխանությունների ներկայացուցիչների հետ, կայցելեն Վրաստանի քաղաքացիներին՝ պարզելու նրանց կարիքները։
Դեսպանատան ներկայացուցիչները կդիմավորեն նաեւ Վրաստանից Թուրքիա ժամանած եւ մի քանի օր աղետի գոտում աշխատող փրկարարներին։
«Վրաստանի դեսպանատունը Գազիանթեփի ավերիչ երկրաշարժի առաջին իսկ րոպեներից 24 ժամ աշխատում է Վրաստանի քաղաքացիներին օգնելու համար։ Առկա տեղեկությունների համաձայն՝ աղետի հետևանքով զոհվել է Վրաստանի հինգ քաղաքացի։ Տասնյակ քաղաքացիներ աղետի գոտուց տեղափոխվել են Թուրքիայի այլ շրջաններ ու քաղաքներ, իսկ նրանցից մի քանիսն արդեն վերադարձել են Վրաստան»,- հայտնում է գերատեսչությունը։