Աղետը տուժել է Լենտեխիի մունիցիպալիտետը
Աղետը տուժել է Լենտեխիի մունիցիպալիտետը

Աղետը տուժել է Լենտեխիի մունիցիպալիտետը։ Առատ տեղումների հետեւանքով Ջիխարեշ եւ Զախունդրի համայնքներում վնասվել են ներքին գյուղական ճանապարհները։

Հորդառատ գետը տարել է Զախունդեր գյուղը կապող կամուրջը, ինչի պատճառով նշված գյուղի մի տարածքը կտրված է արտաքին աշխարհից։

Վերին Շկեդայի բնակչությունը նույնպես կտրված է մնացած աշխարհից, քանի որ վարարած գետը խլել է անցնող կամուրջները։

Լաշխեթի համայնքում վնասվել են գյուղատնտեսական ցանքատարածությունները։ Լենտեխի մունիցիպալիտետում ստեղծվել է աղետի լուծարման հանձնաժողով, որը կուսումնասիրի վնասները։ Աղետի գոտում են գտնվել տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները։