Աղետը ազդել է Ադիգենիի մունիցիպալիտետի բնակչության վրա

10:11, 22.07.2025

Ադիգենի մունիցիպալիտետում տարերային աղետը վնասել է բնակչությանը։

Ինչպես հաղորդում է «Առաջին ալիքի» լրագրողը, տարերքի հետևանքով Գոմարո գյուղում տուժել է յոթ ընտանիք։ Ուժեղ անձրևի հետևանքով առաջացած հոսքերի պատճառով վնասվել են բնակելի տներ և բակեր։ Մի տուն գրեթե ամբողջությամբ ծածկվել է ցեխահոսքով։ Տներում վնասվել և ոչնչացվել են կահույքը, տեխնիկան և կենցաղային իրերը։ Վնասվել է նաև մոտ տասը ավտոմեքենա։

Տուժած ընտանիքներն ապաստան գտել են հարևանների մոտ։ Տարածքում սպասում են ծանր տեխնիկայի ժամանմանը՝ մաքրման աշխատանքները սկսելու համար։

Տեղացիների խոսքով, ուժեղ անձրևը սկսվել է երեկ՝ ժամը 18:00-ի սահմաններում, ինչից հետո առաջացած հոսքերը քանդել են օժանդակ շինություններն ու ցանկապատերը և ներխուժել են տներ։

Տարերքը վնաս է հասցրել նաև Ադիգենի մունիցիպալիտետի Շոխա գյուղում, ուր նույնպես մեկնում է «Առաջին ալիքի» նկարահանող խումբը։

Նմանատիպ