ԱԳ նախարարություն - Դեսպանատունը ծանուցում է ստացել, որ Թուրքիայում, բնակելի տան փլատակների տակ հնարավոր է մնացել է Վրաստանի քաղաքացի, դեսպանատունը մշտական կապի մեջ է փրկարար ծառայության հետ
Վրաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության համաձայն՝ Թուրքիայի Հանրապետությունում Վրաստանի դեսպանությունում ծանուցում է ստացվել, որ աղետի գոտում, Գազիանթեփ քաղաքում, տներից մեկի փլատակների տակ հնարավոր է մնացել է Վրաստանի քաղաքացի։
Գերատեսչության պարզաբանմամբ՝ դեսպանատունը քաղաքացու մասին տեղեկությունն ու տվյալները անմիջապես տրամադրել է Թուրքիայի համապատասխան գերատեսչություններին։
«Թուրքական կողմի տեղեկություններով՝ այս փուլում տեղում մաքրման աշխատանքներ են ընթանում, ինչը բարդանում է ավերված շենքի մեծ ծավալով։ Դեսպանատունը մշտապես գտնվում է կապի մեջ՝ Թուրքիայի փրկարար ծառայության ներկայացուցիչների հետ՝ Վրաստանի քաղաքացու մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով»,- հայտնել են Վրաստանի արտաքին գործերի նախարարությունից։