Աֆրիկյան միությունը դարձավ «Մեծ քսանյակի» մշտական անդամ։
Աշխարհի խոշորագույն տնտեսություններ ունեցող երկրների գագաթնաժողովում այժմ 55 երկրների միությունը կներկայացվի իր պատվիրակներով՝ Եվրամիությանը նման կարգավիճակով։
Նշենք, որ այսօր Հնդկաստանի մայրաքաղաքում մեկնարկել է «Մեծ քսանյակի» գագաթնաժողովը։ Երկօրյա հանդիպման ընթացքում համաշխարհային առաջնորդները կքննարկեն կայուն զարգացումը, կլիմայի փոփոխությունը և աշխարհաքաղաքական լարվածությունը։
Դեռ հանդիպման մեկնարկից առաջ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին խոստացել էր, որ հնարավորություն չի տա Ուկրաինային ստվերել գագաթնաժողովը, ինչի պատճառով էլ Ուկրաինան այս պահին գագաթնաժողովին չի հրավիրվել։
Ռուսաստանի և Չինաստանի ղեկավարները գագաթնաժողովին չեն մասնակցում։ Վլադիմիր Պուտինի փոխարեն Նյու Դելի է ժամանել արտգործնախարար Սերգեյ Լավրովը։