Աֆղանստանում տեղի ունեցած պայթյուններին զոհ է գնացել իննը լրագրող
Աֆղանստանում տեղի ունեցած պայթյուններին զոհ է գնացել իննը լրագրող

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում այսօր առավոտյան տեղի ունեցած պայթյունի շարքին զոհ է գնացել իննը լրագրող: Տուժել է մամուլի ևս մի քանի ներկայացուցիչ: Զոհվածների միջև են՝ France-Presse-ի լուսանկարիչը և ազատություն ռադիոկայանի լրագրողները:

«Տոլո նյուս» գործակալությունը հրապարակել է զոհված լրագրողների ցուցակը:

  1. Աբդուլա Հանանզայ – ազատություն ռադիոկայան
  2. Մոհարամ Դուրան – ազատություն ռադիոկայան
  3. Սաբավուն Քաքար – ազատություն ռադիոկայան
  4. Ղազի Ռասուլ – Աֆղանստանի առաջին ալիքի թղթակից
  5. Նովրոզ Ալի Ռաջաբ – Աֆղանստանի առաջին ալիքի օպերատոր
  6.  – Աֆղանստանի TOLOnews լրատվական գործակալության օպերատոր
  7. Ալի Սալեեմի – Mashal Tv-ի լրագրող
  8. Սալեեմ Տալաշ – Mashal Tv-ի լրագրող
  9. Շահ Մարայ – France-Presse-ի լուսանկարիչ

Քաբուլում երկու պայթյունը տեղի է ունեցել այսօր առավոտյան, 20 րոպեյվա տարբերությամբ: Երկու հարձակումն էլ իրականացրել են մահապարտ ահաբեկիչները:

Երկրորդ պայթյունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ լրագրողները հավաքվել էին լուսաբանելու առաջին պայթյունը:

Ընդհանուր առմամբ ահաբեկչություններին զոհ է գնացել 29 մարդ: Տուժածների թիվը հասել է 49-ի: Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է այսպես կոչված «իսլամական պետություն»-ը:

2017 թվականին, Աֆղանստանում մասնագիտական պարտականությունները կատարելու ժամանակ զոհվել է 21 լրագրող: