Աֆղանստանում, մզկիթում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 13 մարդ
Աֆղանստանում, մզկիթում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 13 մարդ

Աֆղանստանում, մզկիթում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 13 մարդ, ևս 39-ը՝ վիրավորվել: Պայթյունը տեղի է ունեցել, Աֆղանստանի արևելքում գտնվող Հոսթ նահանգում:

Ինչպես ասում են տեղական ոստիկանությունում, կեսօրյա աղոթքից հետո մարդիկ հավաքվել են մզկիթում, որը նաև օգտագործվում է ընտրողների գրանցման համար:

Դեռևս ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը:

Հիշեցնենք, Աֆղանստանում ընտրողների կենտրոնի վրա ապրիլ ամսին իրականացվել է մի քանի հարձակում: Աֆղանստանում խորհրդարանային ընտրությունները տեղի են ունենալու հոկտեմբերին: