Աֆղանստանում մահապարտ ահաբեկիչը իրեն պայթեցրել է պատգամավորի թեկնածուին աջակցող ցույցի ժամանակ
Աֆղանստանում մահապարտ ահաբեկիչը իրեն պայթեցրել է պատգամավորի թեկնածուին աջակցող ցույցի ժամանակ

Աֆղանստանում նախընտրական քարոզարշավի շրջանակներում տեղի ունեցող ցույցի ժամանակ իրականացրած ահաբեկչության հետևանքով զոհվել է 13, վիրավորվել 30 մարդ:

Նանգարհարի գավառում մահապարտ ահաբեկիչը իրեն պայթեցրել է պատգամավորի թեկնածու Աբդել Նասեր Մոհամադին աջակցելու նպատակով կազմակերպված հավաքի ժամանակ:

Կենտրոնական Ասիայի պետությունում, խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու հոկտեմբերի 20-ին: Նախընտրական քարոզարշավը սկսվել է սեպտեմբերի 28-ին:

Երկրում ընտրությունների անցկացման դեմ են դուրս գալիս «Իսլամական պետությունը» և «Համասը»: Մինչ քարոզարշավի սկիզբը ծայրահեղական այս կազմակերպությունները կոչ էին անում բնակչությանը բոյկոտել ընտրությունները: