Աֆղանստանում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով առնվազն 50 մարդ է զոհվել
Աֆղանստանում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով առնվազն 50 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ տուժածների մասին այս պահին ստույգ տեղեկություն չկա։
Ղուր նահանգի տեղեկատվության վարչության ղեկավար Մալավի Աբդուլ Հայ Զաիմմիի խոսքով՝ ավելի քան 2000 բնակելի տուն ամբողջությամբ ավերվել է, ավելի քան 4000-ը՝ մասամբ վնասվել։ Բացի այդ, ջրի տակ է անցել ավելի քան 2000 խանութ։
Անցյալ շաբաթ հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղները ավերել են Աֆղանստանի հյուսիսում գտնվող գյուղերը, ինչի հետևանքով զոհվել է 315, տուժել ավելի քան 1600 մարդ: