Աֆղանստանում և Պակիստանում երկրաշարժերի հետևանքով առնվազն 12 մարդ է զոհվել, ավելի քան 200-ը՝ վիրավորվել
Աֆղանստանում և Պակիստանում երկրաշարժերի հետևանքով առնվազն 12 մարդ է զոհվել, ավելի քան 200-ը՝ վիրավորվել

Աֆղանստանում և Պակիստանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով առնվազն 12 մարդ է զոհվել, ավելի քան 200-ը՝ վիրավորվել։ Տեղեկությունը տարածում է «BBC»-ն։

6,5 մագնիտուդով երկրաշարժի էպիկենտրոնը գրանցվել է Աֆղանստանի հյուսիսարևելյան հատվածում։

Երկրաշարժի հետևանքով շենքեր են վնասվել: Աղետը նաև սողանք է առաջացրել։ Արդյունքում Պակիստանի մի քանի ավտոճանապարհներ անանցանելի են դարձել։ Որոշ քաղաքացիներ գիշերել են փողոցում: Երկրաշարժը զգացվել է Հնդկաստանում, Ուզբեկստանում, Ղազախստանում, Տաջիկստանում և Թուրքմենստանում։