Աֆղանստանում երկրաշարժով պայմանավորված զոհերի թիվը հասել է 500-ի: Այս մասին գրում է Reuters-ը։
6,3 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել երկրի արևմուտքում գտնվող Հերաթ քաղաքից մոտ 40 կիլոմետր հեռավորության վրա տեղական ժամանակով ժամը 11:00-ին։
Ինչպես գրում է լրատվամիջոցը, վիրավորների թիվը գերազանցում է 1000-ը։
Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։