Աֆղանստանում ահաբեկչության արդյունքում զոհվել է 11 աշակերտ

16:09, 30.04.2018

Աֆղանստանի, Քանդահար նահանգում ահաբեկչության արդյունքում զոհվել է 11 աշակերտ: Տեղական իշխանությունների լրատվությամբ, հարձակումը իրականացրել է մահապարտ ահաբեկիչը:

Պայթյունի թիրախը եղել է ռումինական ռազմական շարասյունը, որը Աֆղանստանում է գտնվում «Որոշիչ աջակցություն» առաքելության շրջանակներում: Ահաբեկչության արդյունքում տուժել է 9 զինվորական:

Սա այսօր, արդեն երրորդ ահաբեկչությունն էր Աֆղանստանում:

Քաբուլում այսօր տեղի ունեցած երկու հարձակման արդյունքում զոհվել է 29 մարդ, այդ թվում մամուլի 9 ներկայացուցիչ:

 

Նմանատիպ