Աֆղանստանի Քանդահարի նահանգում հայտարարվել է համընդհանուր կարանտին
Աֆղանստանի Քանդահարի նահանգում հայտարարվել է համընդհանուր կարանտին

Աֆղանստանի Քանդահարի նահանգում հայտարարվել է համընդհանուր կարանտին: Երկրի առողջապահության նախարարի խոսքով՝ վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսի երեք նոր դեպք է գրանցվել: Ընդհանուր առմամբ 89 դեպք է արձանագիվել Քանդահարիում:

Ամբողջ երկրում, վերջին 24 ժամվա ընթացքում հայտնաբերվել է Covid-19- ի 70 նոր դեպք: Մեծ մասը գրանցվել է մայրաքաղաքում՝ Քաբուլում: Անցյալ շաբաթ Քաբուլում հայտարարվեց համընդհանուր կարանտին: 1600 ոստիկաններ են տեղակայվել քաղաքում` կարանտինի կանոնները վերահսկման նպատակով:

Մինչ օրս Աֆղանստանում գրանցվել է Covid-19- ի 785 դեպք, 25 մարդ մահացել է: