Աֆղանստանի Կանդահար քաղաքում մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է իրեն բանկի առջև, ինչի հետևանքով մահացել է երեք, վիրավորվել՝ 12 մարդ
Կանդահարի ոստիկանության տվյալներով՝ զոհվածների ու վիրավորների մեծ մասը խաղաղ բնակիչներ են։
Քաղաքացիները հերթ էին կանգնած բանկից գումար հանելու համար:
Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով 08:30-ին։ Ոչ ոք չի ստանձնել միջադեպի պատասխանատվությունը: