Բելաքանիի շրջանային դատարանը Աֆղան Մուխթարլըի գործի քննարկումը վերսկսելու է դեկտեմբերի 28-ին: Վկաներին հարցաքննելուց և ընդմիջում հայտարարելուց հետո դատավորը կայացրել է դատավարությունը հետաձգելու որոշում:
Դատավորը այսօր դատավարությանը թույլ չի տվել ներկա գտնվել լրագրողներին, որը փաստաբանը որակել է օրինախախտում: Ինչպես նաև չի բավարարվել հայցը, որ Մուխթարլըն դատավարության ժամանակ նստեր իրավաբանի կողքին:
Պաշտպանության կողմը բողոքել է նաև դահլիճում ոստիկանների ներկայության դեմ և փաստը որակել որպես վկաների վրա ճնշում գործադրելու փորձ:
Նախքան դատավարությունը Մուխթարլըն հայտարարել է, որ իր ձերբակալության պատճառը Ադրբեջանի նախագահի ընտանիքի շուրջ կատարված հետաքննությունն էր և կալանավորման հրամանը տվել է հենց Իլհամ Ալիևը: