Ադրբեջանի պատժակատարողության ծառայությունում հաստատել են, որ Աֆգան Մուխթարլիին ժամանակավոր ազատել են բանտից բարեկամի մահվան պատճառով: Լրատվությունը տարածում է Haqqin.az գործակալությունը:
Ինչպես հայտարարել են Ադրբեջանի արդարադատության նախարարության պատժակատարողական ծառայությունում, հումանիզմի սկզբունքներից ելնելով, Աֆգան Մուխթարլիին հնարավորություն է տրվել ներկա գտնվել Զաքաթալայում բարեկամների մահվան կապակցությամբ անց կացվող հուշ միջոցառմանը:
Հիշեցնենք, անցած տարի դեկտեմբերին լուր էր տարածվել, որ Զաքաթալայում մահացած են գտել Աֆգան Մուխթարլիի զարմիկներին: Ինչպես գրում էր ադրբեջանական մամուլը մահվան պատճառը գազի արտահոսքն էր:
Նշենք, որ Աֆգան Մուխթարլին դատապարտվել է 6 տարով ազատազրկման:
Ինչպես գրում է ադրբեջանցի լրագրող Հադիջա Իսմաիլովան, Մուխթարլին ընտանիքի անդամների հետ կմնա երկու օր:
Հեղինակ -
Edgar Barsegyan