Աֆգան Մուխթարլիին 6 տարով ազատազրկում սահմանելը լուրջ հարցեր է առաջացնում Ադրբեջանում մարդու հիմնարար իրավունքների տեսանկյունից. ԵՄ
Եվրամիությունը արձագանքել է ադրբեջանցի լրագրող Աֆգան Մուխթարլիի գործին: Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է Եվրամիության արտաքին գործողությունների ծառայության վեբ կայքում:
«Բելաքանի շրջանի դատարանի կողմից Աֆգան Մուխթարլիին 6 տարով ազատազրկում սահմանելը լուրջ հարցեր է առաջացնում Ադրբեջանում մարդու հիմնարար իրավունքների, այդ թվում արտահայտման և մամուլի ազատության տեսանկյունից»,-ասված է հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ ասված է, որ Վրաստանից Աֆգան Մուխթարլիի հնարավոր առևանգման, նրան Ադրբեջան տեղափոխելու, ձերբակալելու և դատարանի առջև կանգնեցնելու գործով պետք է անցկացվի թափանցիկ հետաքննություն:
Եվրամիությունը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին վերանայել՝ հիմնարար իրավունքների պատճառով ձերբակալված մարդկանց գործերը և ազատ արձակել բոլոր անօրեն ձերբակալվածներին, միջազգային չափանիշների համաձայն:
Հեղինակ -
Edgar Barsegyan