Աձվի գյուղի բնակիչների առևանգումից հետո տեղում աշխատում են սակրավորները
Աձվի գյուղի բնակիչներ Դավիթ Գերկեուլին և Իվանե Գունդիշվիլին, որոնց առևանգել են բռնազավթիչները, աղոթատեղի էին գնացել սեփական ավտոմեքենայով:
Նրանց ավտոմեքենայի մոտ մինչև այժմ գտնվում են իրավապահները և սակրավորները:
Ռուս բռնազավթիչները Աձվի գյուղի բնակիչներին առևանգել են մի քանի ժամ առաջ:
Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը հաստատել է բռնազավթիչների կողմից Վրաստանի երկու քաղաքացու առևանգման փաստը: Գերատեսչության լրատվությամբ գործում է թեժ գիծ: Լրատվությունը արդեն փոխանցվել է Վրաստանում Եվրամիության դիտորդական առաքելությանը:
Հեղինակ -
Edgar Barsegyan