Բադրի Էսեբուայի հայրը դիմում է որդուն և խնդրում, հանձնվել ոստիկանությանը
Զուգդիդիում, «Սաքարթվելոս բանկի» մասնաճյուղի վրա հարձակման մեջ մեղադրյալ Բադրի Էսեբուայի հայրը դիմում է որդուն և խնդրում, հանձնվել ոստիկանությանը:
«Տղաս, Բադրի, սպասում էինք քեզ երեկ, չեկար, որտե՞ղ ես: Չգիտենք քո գտնվելու վայրը: Արի, տղաս, հանձնվիր ոստիկանությանը և ամեն բան կպարզվի: Դա ենք խնդրում քեզ, ավել ոչ մի բան: Արի, կապի դուրս արի և հանձնվի ոստիկանությանը»,- հայտարարում է Բադրի Էսեբուայի հայրը, Տարիել Էսեբուան տեսաուղերձում, որը տարածում է «Կվիրա» լրատվական գործակալությունը:
ՆԳՆ-ի փոխանցմամբ, Զուգդիդիում, «Սաքարթվելոս բանկի» վրա հարձակումն իրականացրել է Բադրի Էսեբուան: Նրանց փոխանցմամբ, նրա գտնվելու վայրը պարզելու և նրան ձերբակալելու նպատակով, ոստիկանությունը շարունակում է հատուկ օպերատիվ, քննչական և որոնողական գործողությունները:
Հետաքննությունն ընթանում է Վրաստանի ՔՕ-ի 236-րդ, 323-րդ և 329-րդ հոդվածներով, որը նկատի ունի ահաբեկչություն, ահաբեկչության նպատակով պատանդառություն և զենքի անօրեն գնում- պահում-կրում: