Ադրբեջանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Գիորգի Զաքարաշվիլին

10:49, 16.09.2026

Ադրբեջանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Գիորգի Զաքարաշվիլին: Այս մասին տեղեկատվություն է տարածում Վրաստանի արտաքին գործերի գերատեսչությունը:

«Գիորգի Զաքարաշվիլին Արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատում և դիվանագիտական ներկայացուցչություններում աշխատանքի բազմամյա փորձ ունի:

2021 թվականից մինչ օրս եղել է Ուկրաինայում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանը և ՎՈՒԱՄ-ում Վրաստանի մշտական ներկայացուցիչը: 2016-2019 թվականներին աշխատել է Ռուսաստանի Դաշնությունում Շվեյցարիայի Համադաշնության դեսպանության Վրաստանի շահերի բաժնի արտակարգ և լիազոր դեսպանորդի պաշտոնում, իսկ 2012-2016 թվականներին եղել է Ուկրաինայում Վրաստանի դեսպանության և ՎՈՒԱՄ-ում Վրաստանի մշտական ներկայացուցչության արտակարգ և լիազոր դեսպանորդը:

Տարբեր ժամանակներում Գիորգի Զաքարաշվիլին զբաղեցրել է նաև Արտաքին գործերի նախարարության քաղաքական դեպարտամենտի տնօրենի և Կենտրոնական Ասիայի երկրների հետ հարաբերությունների վարչության պետի պաշտոնները:

Գիորգի Զաքարաշվիլիին շնորհված է արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան», – նշված է Վրաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության մեջ:

Նմանատիպ